Կարծիք

16.05.2023 20:20


Մեր երեխաներին այլասերողի ու ասեղի վրա նստացնողի անունը պետք է բոլորս իմանանք

Մեր երեխաներին այլասերողի ու ասեղի վրա նստացնողի անունը պետք է բոլորս իմանանք

Ես չգիտեմ, թե Հայաստանում 3 տոննա կոկայինը քանի տարում կամ շաբաթում կիրացվեր: Չգիտեմ նաև, թե Հայաստանից ո՞ր ուղղությամբ կարող էր գնալ այդ խմբաքանակը: Բայց մի բան հաստատ գիտեմ, որ, եթե ուղարկողը հայտնի է, ուրեմն ստացողն էլ է հայտնի: 3 տոննան մի մատնոց կամ ծրար չի, որ «շարքային Պողոսը» ներմուծի, դրա համար աստղաբաշխական թվեր են վճարվել: Հայաստանում քանի՞ հոգի կարող է այդքան փող տալ, Հայաստանում ո՞վ կարող է այդքան կոկայինը մի անցակետով ընդունել ու մի ուրիշ անցակետով դուրս հանել (եթե տարանցիկության մասին է խոսքը): Մաքսայինը սահմանին ձեթի շիշն ու լվացքի փոշու տոպրակն է հանում մեքենաների միջից, իսկ օդանավակայանում ուղեբեռի մեջ շշով ջուր չեն թողում տանել:

Պանաջում եմ, որ ԱԱԾ-ն, ինչպես «դավաճան» զինվորականին է հայտարարում, էնպես էլ այս կոկայինի պատվիրատուին կամ ընդունողի անունը հայտարարի: Դա ինձ պետք է, որ իմանամ, թե ո՞ւմ սուպերմարկետից առևտուր անեմ, ո՞ւմ բանկից օգտվեմ կամ ո՞ւմ քվեարկեմ ընտրությունների ժամանակ:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը