Կարծիք

17.05.2023 17:41


Նիկոլ Փաշինյանը «պլստաց» 800 մլն դոլարի գաղտնի գումարների վրա

Նիկոլ Փաշինյանը «պլստաց» 800 մլն դոլարի գաղտնի գումարների վրա

Հայաստանում 2018-ից հետո արձանագրվեց առաջին մեծ կոռուպցիոն սկանդալը, որի մեջ ակնհայտորեն խառնված կարող են լինել իշխող ուժի ներկայացուցիչները:

Փորձենք այս հարցը վերլուծել ավելի մանրամասն: Եվ այսպես, երկու օր առաջ, Իտալիայում, ոչ թե Հայաստանում կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, առգրավվել է այդ երկրի ֆինանսական պահակախմբի կողմից՝ արգելված բեռը Հայաստան է ուղարկվել Էկվադորից, ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ:

Թմրանյութը հայտնաբերել էին Ջոյա Տաուրո նավահանգստում։ Կոկաինը սառեցվել է 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) ուղեւորվում էին Հայաստան՝ Վրաստանի՝ Բաթումի նավահանգստով:

Ըստ իտալացի ֆինանսական պահակախմբի, կոկաինը հայտնաբերվել է Ջոելի շան հետ միասին բարդ սկաներների միջոցով:

«Առգրավված թմրանյութը, որը պարզվել է, որ չափազանց մաքուր է և անթերի վիճակում, թմրավաճառներին կբերեր ավելի քան 800 միլիոն եվրո եկամուտ»,- ասվում է զեկույցում:

Ի դեպ նշենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել էր մինչև երկու տոննա ընդհանուր քաշով կոկաինի խմբաքանակ, որը պետք է ուղարկվեր այլ ուղղությամբ, և այն ժամանակ այդ խմբաքանակը համարվեց ռեկորդային իտալական մասշտաբոներով: Իսկ, ահա, դեպի Հայաստան ուղղվող այս խմբաքանակը իսկական սենսացիա է համարվել Իտալիայում: Բացի այդ փոքրիկ Հայաստանի համար նման խմբաքանակի թմրանյութ ուղարկելը նշանակում էր, որ Հայաստանի դեմ իսկական թմրանյութի ներարկման հեղափոխություն էր սպասվելու:

Ի դեպ, արդեն «իտալական» այս նորությունից հետո, Հայաստանի ԱԱԾ-ն սեփական հայտարարությունով հանդես եկավ, որտեղ նշվում էր. «Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման և մաքսանենգության դեպքերի բացահայտման մասին։ Խոսքը, մասնավորապես, մեկ տոննա կոկաինի մասին է, որի արժեքը գնահատվում է 250 մլն եվրո»։

Նախ զարմանալի էր, որ ԱԱԾ-ն հայտարարությունով հանդես եկավ անմիջապես իտալացիների հայտարարությունից հետո: Իսկ եթե իտալական շունը չգտներ թմրանյութերը, ԱԱԾ-ն այդ մասին կհայտարարե՞ր, խիստ կասկածելի է: Մանավանդ որ զարմանալի էր, որ իտալացիների և հայկական ԱԱԾ-ի քայլերը գրեթե համընկան:

Իսկ հիմա անցնենք այս խնդրի քննարկման երկրորդ հարցին: Որտեղի՞ց Հայաստանում «մի խումբ մարդկանց» մեկ մլրդ դոլար, որ նրանք կարողանան թմրանյութ բերել Հայաստան: Ցույց տվեք այդ «անհայտ մարդկանց»։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե նախկիններից «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ» չի անտեսվի: Բայց արի ու տես, որ Հայաստանում պարզվում է՝ կան մարդիկ, ովքեր շրջանառության մեջ են մտցրել 1 մլրդ դոլար, այն էլ թմրանյութի ոլորտում: Հասկանալի է, որ այդ չափ գումար առանց իշխանության համաձայնության չէր կարող շրջանառության մեջ լինել, այն էլ ստվերային ձևով, այն էլ ռիսկ անեին թմրանյութի մեջ դնեին այդ գումարը:

Պարզ է, որ այս ամենից հետո մի քանի հարցադրում է առաջ գալու։

Առաջին

Որտեղի՞ց Փաշինյանին և իր շրջապատին այդ չափ մեծ գումար: Այն թեզը, թե իբր իրենք կարող են կապված չլինել այդ գումարի հետ, չեն հավատա նույնիսկ չորրորդ դասարանի կրթություն ունեցողները:

Երկրորդ

Փաստորեն, Փաշինյանի թիմը ակտիվորեն ներգրավված է այս հանցավոր բիզնեսի մեջ, քանզի առանց իրենց իմացության ոչ մի «պատահական» խմբակ ռիսկ չէր անի մեկ մլրդ դոլարի թմրանյութ ներկրել Հայաստան:

Երրորդ

Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի մաքսային ծառայությունը, մեղմ ասաց, «մաքուր» չի գործում, ինչպես որ ներկայացվում էր իշխանության կողմից և այն էլ ինչ մասշտաբի ստվերային թվերով է աշխատում:

Սա իսկական սենսացիա է, քանզի ստացվում է որ Փաշինյանի իշխանությունն իրենց լկտիությամբ ակնհայտորեն գերազանցել է նախկիններին: Պարզապես նախկինների գործողությունները ազդում էին նաև շարքային գործարարների վրա, իսկ ներկաները այդչափ «մանր» խնդիրներով չեն զբաղվում, քանզի կա շատ ավելի մասշտաբային ստվերային և հանցավոր շրջանառություն: Իշխանափոխությունից հետո, կարծում ենք, որ Փաշինյանի իշխանության ստվերային կոռուպցիան կբացի շատ հարցեր մեր քաղաքացիների համար:

Չորրորդ

Մեկ մլրդ դոլարի թմրանյութ ներարկելը սեփական երկրի երիտասարդների մեջ իսկական համազգային բնույթի հանցագործություն է, որի համար Փաշինյանի իշխանությունը ամենամեծ պատիժն է ստանալու: Վերջին հինգ տարվա ընթացքում, այսինքն Փաշինյանի կառավարման ժամանակ, Հայաստանում թմրամոլների քանակը ավելացել է գրեթե երկու անգամ: Եվ դա այն դեպքում, երբ հայտնի է, որ Հայաստանում այդ ցուցանիշները միշտ ցածր են եղել:

Սա իսկապես նոր հանցակից դիվերսիա է Հայաստանի դեմ:

Հինգերորդ

Իշխանափոխությունը կբացահայտի, թե այս հանցագործության հետևում կա՞ նաև «թուրքական հետք», թե՞ ոչ: Քանզի հասկանալի է, որ հայ երիտասարդության թունավորման համար, այն էլ այսչափ մեծ դոզայով, դա լրջագույն ազգային խնդիր է: Եվ մեծ հավանականություն կա, որ այս հարցում ակտիվորեն ներգրավված լինեն նաև հայտնի դրսի շրջանակները նույնպես: Իսկ մի հարցում,՝ հայ երիտասարդների պասիվության մեջ պահելու, Փաշինյանի և թուրքերի շահերը համընկնում են, գրեթե 100 տոկոսով: Քանզի նրանցից ոչ ոք չի ուզենա, որ Հայաստանում երիտասարդությունը ակտիվ փոփոխություն չպահանջի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը