Քաղաքական

17.05.2023 17:59


Ադրբեջանի բացած կրակի հետևանքով հայ զինծառայող է զոհվել. վիրավորում է ստացել նաև շտապօգնության մեքենայում գտնվող բուժակը (լուսանկար, լրացված)

Ադրբեջանի բացած կրակի հետևանքով հայ զինծառայող է զոհվել. վիրավորում է ստացել նաև շտապօգնության մեքենայում գտնվող բուժակը (լուսանկար, լրացված)

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 17-ին ժամը 16:15-ի սահմաններում կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:

Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այնուհետև կրակ են բացել նաև վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից վնասված շտապօգնության մեքենայի լուսանկարները, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել:

***

Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

***

Սոթքի ուղղությամբ մայիսի 17-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է Էդգար Վահանի Սուլեյմանյանը (ծնված 2003թ.):

3 (2)

Այս խորագրի վերջին նյութերը