Քաղաքական

18.05.2023 10:58


Հայաստանի իշխանությունը վերածվել է նարկոմաֆիայի․ որտեղի՞ց նրանց 1 մլրդ դոլար․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հայաստանի իշխանությունը վերածվել է նարկոմաֆիայի․ որտեղի՞ց նրանց 1 մլրդ դոլար․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ասուլիս կոկայինի թեմայով՝

– 1 միլիարդ դոլարից ավելի կամ մոտ 4 տոննա կոկաինի չափ շրջանառություն առանց ՀՀ իշխանությունների առնվազն իմացության հնարավոր չէ,

– Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերածվել է նարկոմաֆիայի,

– որտեղի՞ց Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ավելի քան 1 միլիարդ դոլար,

– ողջամիտ կասկած կա, որ իտալացիների միջոցով հայտնաբերվածը միակ խմբաքանակը չէ, որ հայտնվել է Հայաստանում ու սպանում է մեր երիտասարդությանը,

– ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ազատությունից զրկեցին այն պահին, երբ նա կասկած հայտնեց, որ ցեմենտի անվան տակ Հայաստան թմրանյութ է բերվում,

– ցանկացած թեմայով «լայվ» մտնող ու գրառում անող Նիկոլ Փաշինյանը ծպտուն չի հանում միջազգային սկանդալի վերածված թմրամիջոցների թեմայով․ ուտելիս չեն խոսում։

Հ․Գ․։ ԱԱԾ դիմաց տեղի ունեցած ասուլիսից հետո ես և Արթուր Խաչիկյանը հանդիպեցինք ԱԱԾ համապատասխան ներկայացուցչի հետ և որոշ պարզաբանումներ ստացանք թեմայի վերաբերյալ։ Թե ինչ կունենանք հետագայում, դեռ պարզ չէ, քննություն է ընդանում։ Հանրությունը պետք է հետևողական լինի այս հարցում։ Իսկ ամբողջական պատասխաններ այս և այլ թեմաներով, բնականաբար, կունենանք միայն իշխանափոխությունից հետո։

Հ․Գ․–2։ Աշոտ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս հետ վերցնել իր դիմումը և ներողութուն խնդրել որդեկորույս տիկին Գայանեից։ Չի կարելի նման վատ քայլի գնալ։ Մյուս կողմից՝ Աշոտը մեղավոր չէ, որ անհաջող հոր զավակ է և նրան պետք է հանգիստ թողնել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը