Կարծիք

22.05.2023 15:50


Հայաստանը և Արցախը տանում է դեպի կործանում, իսկ ժողովրդին՝ նոր ցեղասպանության

Հայաստանը և Արցախը տանում է դեպի կործանում, իսկ ժողովրդին՝ նոր ցեղասպանության

Փաշինյանի ասուլիսն Արցախի մասին չէ, նա այդ թեման իր համար փակել էր հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, հենց այդ օրն էլ նա Արցախը հանձնեց (Ի դեպ, սրա մասին հարցրեք ռուս խաղաղապահներին, նրանք ավելի մանրամասն ամեն ինչ կպատմեն, ինչպես նաև կպատմեն, թե ինչպե՞ս է Պրահայի հանդիպումն ազդել Լաչինի անցակետի վրա)։ Բայց Նիկոլի ասուլիսն այն մասին է, որ նա պարտավորվում է իրականացնել իր պարտավորությունները Պրահայում (2022 թ. հոկտեմբեր), Վաշինգտոնում և Բրյուսելում (2023 թ. մայիս) տեղի ունեցած հանդիպումների ժամանակ՝ տարածաշրջանից ռուսական ռազմական ներկայության դուրսբերման վերաբերյալ, և «Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարածաշրջանային անվտանգության միասնական համակարգի» ձևավորման վերաբերյալ:

Փաշինյանը ցանկանում է հույս ունենալ, որ այս «տարածաշրջանային անվտանգության համակարգը» կպայքարի/կպատերազմի Ռուսաստանի և Իրանի դեմ, մինչդեռ իրականությունն այն է, որ «տարածաշրջանային անվտանգության համակարգը»՝ ի դեմս Բաքվի և Անկարայի, կուլ կտա Հայաստանը հենց այն պահին, երբ չեզոքացվի ռուսական ռազմական գործոնը:

Նա Հայաստանը և Արցախը տանում է դեպի կործանում, իսկ ժողովրդին՝ նոր ցեղասպանության։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը