Կարծիք

22.05.2023 16:52


Նիկոլ Փաշինյանը Գայանե Հակոբյանի մասով այսօր անցավ բարոյականության բոլոր «կարմիր գծերը» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Գայանե Հակոբյանի մասով այսօր անցավ բարոյականության բոլոր «կարմիր գծերը» (տեսանյութ)

Այն, որ Նիկոլ Փաշինյանն դարձել է սպառնալիք Հայաստանի համար, հասկանալի է և տեսանելի հասարակության ճնշող մեծամասնության համար: Այսօրվա իր ասուլիսում նա կրկնեց իր բոլոր մահաբեր ձևակերպումներն ու գաղափարները, որ այլևս Արցախը Արցախ չէ, այլ «Լեռնայի Ղարաբաղի տարածք է, որն արդեն Ադրբեջանի կազմի մեջ է», որ ինքը չի պատրաստվում հանրաքվե անցկացնել այս հարցի շուրջ, ինչը խոստանում էր 5 տարի առաջ: Կրկին ակնարկեց, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից և վերանալու են հայ-ռուսական հարաբերությունները, փարիսեաբար ընդգծելով, որ իբր նոր անվտանգային երաշխիքկներ է փնտրում արտերկրում հայ ժողովրդի համար:

Սակայն այսօր բացահայտվեց Փաշինյանի մեկ այլ անմարդկային կողմը: Մի կողմ թողնենք, որ նա ստախոս, բանսարկու, պոպուլիստ և հարցագործ գործիչ է, պարզվեց, որ զուտ մարդկային փոխհարաբերություններում նա նույնպես անցել է կարմիր գծերը, նշելով, որ նա իրավական հարցերում ոչինչ չի հասկանում, եւ ասում է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը՝ Գայանե Հակոբյանը, իբր փորձել է առեւանգել իր որդուն:

Լրագրողի այն հարցադրմանը, թե չի պատրաստվում մա ազդել իր տղայի վրա, որ նա հետ վերցնի իր բողոքը, Նիկոլը փարիսեաբար պատասխանում է՝ ոչ, ու որ իբր ինքը չի ուզում խառնվել իրավական գործընթացներում, գռեհկաբար ծաղրելով, որ 2018 թվականին իշխանության գալով հենց դա էր հետապնդում՝ որպեսզի իրավական հարցերի վրա քաղաքականությունը չազդի:

Իսկ երբ նույն լրագրողը հարցադրում է անում, թե այդ դեպքում ինչու Սոնա Մնացականյանի մահվան դեպքով ոչ մի իրավական գործընթաց չընթացավ, Նիկոլ Փաշինյանը լկտիաբար հայտարարեց, թե ինքը տեղյակ չէ այն մասին, թե իրավական գործընթաց կա, թե՝ ոչ: Այսինքն, երբ իրեն ոչ հարազատ քաղաքացի Սոնա Մնացականյանի մահվան հետ կապված ինքը տեղյակ չէ իրավական գործընթաց կա, թե՝ ոչ, իսկ սեփական որդու, որի վրա նույնիսկ քերձվածք չկա, հետամուտ է, իբր, իրավական գործընթաացին հավատարին մնալուն:

Այս գավառական խաբեբան այն աստիճանի է լկտիացել, որ առանց ամաչելու հայտարարում է, թե իբր ինքը զանգահարել է Սոնա Մնացականյանի հորը, թողել է իր հեռախոսահամարը, բայց Մնացականյանի հայրը հետ չի զանգել իրեն: Այսինքն, քաղաքացու մահվան հետ կապված դեպքը ինքը կապում է մահացածի ծնողի «հետ զանգել - չզանգելու հետ», իսկ որդու հետ կապված իրավիճակում՝ նա «ձգտում է ամեն ինչ իրականացնել օրենքի շրջանակներում», ինչպես նաև նշում է, որ իբր «տեսանյութը դեպքի վայրից չի տեսել», որտեղ պարզ երևում է, թե ինչպես է Աշոտն ինքնակամ նստել Գայանե Հակոբյանի մեքենան։

Հայաստանում վերջին 35 տարվա պատմության ընթացքում երբևվիցե չի արձանագրվել այսպիսի ցինիկ դրսևորում: Նա փաստացի մարտահրավեր է նետում ողջ ժողովրդին, կարծես հարցադրում անելով` ունի արդյո՞ք հայ ժողովուրդը տարրական արժանապատվություն` իրեն դիմակայելու համար, թե՝ ոչ:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը