Քաղաքական

24.05.2023 10:33


Վահագն Խաչատուրյանը տուրիստի դեր է կատարում. «Ժողովուրդ»

Վահագն Խաչատուրյանը տուրիստի դեր է կատարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գոյություն ունի ՀՀ նախագահի ինստիտուտ. նախագահի պաշտոնը զբաղեցնում է նախկին ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատուրյանը, սակայն հանրության մոտ հարցեր են առաջանում. երկրում ստեղծված այս ճակատագրական իրավիճակում ո՞ւր է նա, ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ որևէ կերպ չի անդրադառնում երկրում տեղի ունեցող աղետալի իրադարձություններին կամ Փաշինյանի սենսացիոն հայտարարություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Խաչատուրյանն անգամ նախագահականում որևէ կոնկրետ գործունեություն չի իրականացնում, հիմնականում դակում է Նիկոլ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը, օրենքները, նշանակումները, տարբեր մշակութային միջոցառումների է մասնակցում, խելացի դեմքով շրջում թանգարաններում և վերջ. այսքանով նրա գործունեությունն ավարտվում է՝ չհաշված երբեմն գործուղումների մեկնելը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ իշխանական գործիչների մեծ մասն է դեմ Վահագն Խաչատուրյանի այս անտարբեր աշխատաոճին։

Շատ իշխանականներ այն կարծիքին են, որ պետք չէ ունենալ ՀՀ նախագահ, որն առանձնապես կարևոր գործով զբաղված չէ, բայց նրա վրա 2-3 մլրդ դրամ տարեկան գումար է ծախսվում՝ աշխատավարձ, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ… Հանրության մոտ հարց է առաջացել՝ ինչու է Վահագն Խաչատուրյանը, օրինակ, երեկ մեկնել Քաթար՝ գործուղման, կամ, չգիտես՝ ինչու, ուրբաթ օրը Մհեր Գրիգորյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել էր «Ուիգմոր» հիվանդանոց, որը ասոցացվում է Ավանեսյանի մոր հետ:

Ստացվում է՝ Վահագն Խաչատուրյանը դրսում և ներսում տուրիստի դեր է կատարում, ու կարող ենք արձանագրել, որ նա ՀՀ ամենաբարձրաստիճան տուրիստն է»:

Այս խորագրի վերջին նյութերը