Աշխարհ

26.05.2023 13:54


194 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի դուռը բացվել է հենց թռիչքի ընթացքում (տեսանյութ)

194 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի դուռը բացվել է հենց թռիչքի ընթացքում (տեսանյութ)

«Asiana Airlines» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի դուռը բացվել է թռիչքի ընթացքում։

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Yonhap-ին։

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը ներքին չվերթ էր իրականացնում Ջեջու կղզուց Դեգու։ Սրահում եղել է 194 ուղևոր։ Վայրէջքից առաջ օդանավի դուռը հանկարծակի բացվել է։ Ուղևորներցի ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն մի քանիսի մոտ շնչառական խնդիրներ են առաջացրել։ 9 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։

Ավիաընկերության տվյալներով՝ վթարային ելքի մոտ նստած ուղևորը պատմել է, որ ինքն է հարվածել է դռան վթարային լծակին։ Դեպքով զբաղվում է ոստիկանությունը։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը