Լրահոս

26.05.2023 15:58


Տուգանային հրապարակ են տեղափոխվել Վերջին զանգի մասնակից մեքենաներ

Տուգանային հրապարակ են տեղափոխվել Վերջին զանգի մասնակից մեքենաներ

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ:

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է` միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

Այս խորագրի վերջին նյութերը