Աշխարհ

28.05.2023 13:28


Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար։ Ամբողջ երկրում տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ։ Ընտրողների թիվը գերազանցում է 60 միլիոնը։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, մայիսի 14-ին կայացած քվեարկության առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսը. գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր 49,52 տոկոս ձայն և Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս։

Աթա դաշինքից նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանը, որն առաջին փուլում հավաքել է ձայների 5,17 տոկոսը, կոչ է արել կողմնակիցներին երկրորդ փուլում աջակցել Էրդողանին։

Ձայների հաշվարկը կսկսվի ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ տեղական ժամանակով ժամը 17:00-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը