Քաղաքական

31.05.2023 16:45


Կինոյի հերոսի պես մենք պետք է սահման հատենք, այո՛, պետք է խախտենք կանոններն ու ստանանք մեր ուզածը․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Կինոյի հերոսի պես մենք պետք է սահման հատենք, այո՛, պետք է խախտենք կանոններն ու ստանանք մեր ուզածը․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Alphanews.am-ի մոսկովյան տաղավարում հյուրընկալվել է Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, Alphanews.am-ի հիմադիր Վիկտոր Սողոմոնյանը։ Ներկայացնում ենք, հարցազրույցի ժամանակ արված, Վիկտոր Սողոմոնյանի դիտարկումներից․

«Ացախը պետք է ձևակերպի նույն չափ անհանդուժող կեցվածք և այդ կեցվածքը հստակ ուղերձներով փոխանցի Հայաստանի հանրութանը։

Կինոյի հերոսի պես մենք պետք է սահման հատենք, այո՛, պետք է խախտենք կանոններն ու ստանանք մեր ուզածը։

Հայաստանի հանրությունն այսօր Արցախից հստակ ուղերձ չունի, սա շատ վտանգավոր ու տարօրինակ է։

Փատորեն, եթե նոր ցեղասպանություն են պատրաստվում իրականացել, Հայ դատի խնդիրը նորից պետք է առաջին պլան գա։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է նոր բովանդակություն ստանա։

Ալիևը բոլոր փակագծերը բացեց, ասեց՝ անցած 30 տարիներին ով զբաղվել է Արցախի պետականության գործով բոլորին հատ-հատ պատժելու եմ։

Ադրբեջանը բացահայտեց իր պլանները, ուստի պետք է պահանջենք Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը երկարացնել ու ընդլայնել ։

Ալիևը շատ հմուտ օգտագործում է մեր ինքնախաբեությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը