Աշխարհ

02.06.2023 10:21


Նախ վայր է ընկել, հետո գլխով հարվածել ուղղաթիռին (տեսանյութ)

Նախ վայր է ընկել, հետո գլխով հարվածել ուղղաթիռին (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բայդենը Վաշինգտոն վերադառնալիս՝ ուղղաթիռից դուրս գալու ժամանակ գլխին հարված է ստացել։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գլխով հարված է ստացնել, երբ հինգշաբթի երեկոյան Կոլորադոյից Վաշինգտոն վերադառնալուց հետո դուրս է եկել ուղղաթիռից»,-հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, որը ներկա է եղել ուղղաթիռի վայրէջքին։

Նշվում է, որ Բայդենը հրաժարվել է պատասխանել իր առողջության վերաբերյալ լրագրողների տված հարցերին։

Մինչ այդ, ԱՄՆ տարեց առաջնորդը երկրի ռազմաօդային ուժերի ակադեմիայում ավարտական ​​արարողության ժամանակ բեմ բարձրանալիս սայթաքել և վայր է ընկել։ Նա կարողացել է ոտքի կանգնել միայն թիկնապահների օգնությամբ։

Հավելենք, որ ԱՄՆ առաջնորդը հաճախ է հայտնվում է նման իրավիճակներում, երբ կորցնում է ինքնատիրապետումը, սայթաքում-ընկնում է և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուրը` hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը