Լրահոս

04.06.2023 20:19


Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենաներ․ կա վիրարավոր

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենաներ․ կա վիրարավոր

Այսօր՝ հունիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Պարույր Սևակի փողոցում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ բախվել են Mercedes, Hyundai, Mazda և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 8-րդ բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով՝ Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Վթարված ավտոմեքենաներից Hyundai Elantra-ն ու Mazda-ն եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը