Աշխարհ

06.06.2023 09:38


Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում մասնակցում են Anatolian Phoenix 2023 զորավարժություններին

Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում մասնակցում են Anatolian Phoenix 2023 զորավարժություններին

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են Anatolian Phoenix 2023 միջազգային որոնողափրկարարական զորավարժությունները:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, միջազգային զորավարժություններին, որոնք կտևեն մինչև այս տարվա հունիսի 16-ը, Ադրբեջանը կներկայացնեն օդաչուները, տեխնիկական անձնակազմը և ադրբեջանական օդուժի ինքնաթիռները, ինչպես նաև ռազմածովային ուժերի անձնակազմը և հատուկ ջոկատայիններ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը