Քաղաքական

06.06.2023 20:46


Կլաարը գոհ է մնացել Հայաստանում Փաշինյանի, Գրիգորյանի, Միրզոյանի հետ հանդիպումներից

Կլաարը գոհ է մնացել Հայաստանում Փաշինյանի, Գրիգորյանի, Միրզոյանի հետ հանդիպումներից

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջով գոհունակություն է հայտնել Հայաստանում անցկացրած հանդիպումների մասին։

«Այսօր լավ հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ շարունակելու ԵՄ-ի ներգրավվածությունը։ Հաջորդ փուլը՝ Թբիլիսի»,-գրել է Կլաարը, որը ժամանել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով Եվրոպական Միության միջնորդության համածիրում։

Այս խորագրի վերջին նյութերը