Կարծիք

07.06.2023 12:54


Երեկ անձամբ ականատես եղա, թե ինչպես 8-10 ոստիկան միանգամից լցվեց տարածք ու սկսեց տուգանել՝ թե՛ քաղաքացիներին, թե՛ տնտեսվարողին

Երեկ անձամբ ականատես եղա, թե ինչպես 8-10 ոստիկան միանգամից լցվեց տարածք ու սկսեց տուգանել՝ թե՛ քաղաքացիներին, թե՛ տնտեսվարողին

Ինձ թվում էր, թե ոստիկանությունը հրահանգ ունի չտուգանել բացօթյա սրճարաններում ծխող քաղաքացիներին ու «դեպքի վայր» սրճարաններին։ Այնինչ օղակաձև այգու սրճարաններից մեկում երեկ անձամբ ականատես եղա, թե ինչպես 8-10 ոստիկան միանգամից լցվեց տարածք ու սկսեց տուգանել՝ թե՛ քաղաքացիներին, թե՛ տնտեսվարողին (չնայած սեղաններին մոխրամաններ չկային)։

Իհարկե հիմա սա երրորդական-չորրորդական հարց է, բայց պարտքս եմ համարում հարցի վերաբերյալ հայտնել հստակ դիրքորոշում։ Եվ այսպես, խստորեն հայհոյում եմ այս հիմարագույն օրենքն ընդունողներին էլ, ոստիկաններին «ռեյդերի» ուղարկողներին էլ՝ վրադիր։ Այս օրենքը «քաղաքացին տուգանքի մատերիալ է» հայեցակարգի դասագրքային օրինակ է։

ՀԳ. Փակ տարածքում ծխելու արգելքին դեմ չեմ։

Այս խորագրի վերջին նյութերը