Աշխարհ

07.06.2023 18:00


ՀԱՊԿ-ը համաձայնեցրել է առաջիկա 5 զորավարժության ծրագիրը

ՀԱՊԿ-ը համաձայնեցրել է առաջիկա 5 զորավարժության ծրագիրը

Բրեստում կայացած շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման ծրագրերը և կատարել տարածքի հետախուզություն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։

«Բրեստ քաղաքում տեղի են ունեցել երկրորդ շտաբային բանակցությունները ՀԱՊԿ-ի համատեղ և հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ, համաձայնեցվել են պլանների հիմքերը, կատարվել է տարածքների հետախուզում, ստորագրվել է արձանագրություն՝ արտացոլելով բոլոր կողմերի ընդհանուր տեսակետը գալիք իրադարձությունների վերաբերյալ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է Ռևենկոն Twitter-ում։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը