Կարծիք

08.06.2023 08:05


ՀՀ ԶՈՒ-ի դեմ արշավը ներսից են շարունակում (լուսանկար)

ՀՀ ԶՈՒ-ի դեմ արշավը ներսից են շարունակում (լուսանկար)

Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում բարձրաձայնեցի իշխանականների այդքան քարոզած զինծառայողների ատեստավորման ընթացքում Շիրակի ու Արագածոտնի նախկին մարզպետների ներկայության մասին։ Պաշտպանության փոխնախարարը փորձեց բացատրել, թե կազմվել է հանձնաժողով, որի անդամ են նրանք՝ իբրեւ ի պաշտոնե ՀՀ վարչապետի օգնականներ։ Բայց երկու օր շարունակ ՊՆ մամուլի ծառայությունը համառորեն, ծառայամտորեն հատուկ տարածում է այս երկու անձանց լուսանկարները՝ շարք կամ զգաստ կանգնած զինվորականների ներկայությամբ։ https://mil.am/hy/news/11537

Հապա նայե՛ք այս երկու լուսանկարները։ Զինվորականները, որ որոշել են Հայրենիքի պաշտպանությանը նվիրվել ու համաձայնվել ատեստավորման կամավոր մասնակցել (որի շնորհիվ միայն այս իշխանությունների կարծիքով ավելի շատ կարող են ավելի բարձր վարձատրվել), կրակային քննություն հանձնում են մեկ գլամուռ շապիկով ինչ-որ մի տիկնոջ «գոռ» հայացքի կամ էլ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ կողք կողքի հավասար կանգնած փողկապավոր, սպորտային գլխարկով հակառուսական ցույցերից հայտնի մեկի ներկայությամբ։ Սա է հենց մեր զինված ուժերի հեղինակազրկումը, «կռտումը», անվտանգության խաթարումը, բանակի հեղինակազրկումը։

Հ․Գ․ Տարընթերցումներից խուսափելու համար նշեմ, այս քննադատությունս ամենեւին չի վերաբերում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին, որի պրոֆեսիոնալ գործունեությունը առաջին իսկ պահից բոլորի կողմից բարձր գնահատվեց...

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը