Քաղաքական

08.06.2023 16:44


Պետական ապարատը լցվել է անգրագետներով, հանցագործներով, որոնց միակ նպատակն է պաշտպանել իշխանությանը․ Բորիս Մուրազի (տեսանյութ)

Պետական ապարատը լցվել է անգրագետներով, հանցագործներով, որոնց միակ նպատակն է պաշտպանել իշխանությանը․ Բորիս Մուրազի (տեսանյութ)

«Եթե իրավապահներն իրենց տեղում լինեին, չհովանավորեին նման հանցավոր դրսևորումը երկրորդ միջադեպը, նույն անձի կողմից, չէր լինի, որովհետև առաջին միջադեպի լայվից հետո պետք է հայտնվեր ձերբակալվածերի պահման վայրում և հետո տարվեր կալանքի, բայց ըստ էության իշխանութուններն իրենց անգործությամբ հովնավորում են այս ամենը․ կարող եմ հստակ ձևակերպել, որ 7-ամյա արցախցի երեխայի և մյուս երեխաների նկատմամբ հավանական այս ոճի բռնությունները պատվիրված են Նիկոլ Փաշինյանի կողմից»,-Yerevan.Today-ի տաղավարում նման կերպ գնահատեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ, Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած աղմկահարույց դեպքը։

Հիշեցնենք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի էր ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված էր էպիլեպսիա հիվանդություն, ինչն առաջացրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, նրանք փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը։

Ընդ որում, ինչպես պարզվել է, սա առաջին դեպքը չէ, ավելին, «ՔՊ»-ական պաշտոնյան հպարտությամբ է պատմել այլ դեպքի մասին՝ հայտարարելով, թե ինչպես է արցախցի 7-ամյա երեխային մեքենայից իջեցրել նրա ծնողների դիրքորոշման համար։

«Սա հստակ ուղերձ է հանրությանը․ ամեն մարդ, եթե ուրիշի երեխայի մասին չի մտածում, պետք է իր երեխայի մասին մտածի․ սա նաև ցուցիչ է, որ Հայաստանում բարոյական արժեքների 180 աստիճանի խեղում է տեղի ունեցել, հայ հանրության շրջանում անգամ ադրբեջանցի երեխաներն են իրենց անվտանգ զգացել, բայց, փաստորեն, ՔՊ իշխանության օրոք, այս իշխանությունների ներկայությամբ, մեր երեխաներն արդեն անվտանգ չեն»,-ասաց Բորիս Մուրազին՝ հավելելով․ «Եթե չպատժվի այս մարդն իր կատարածի համար, միանշանակ պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է»։

«Եթե այս իշխանությունները չեն ուզում, որ հանրության ինչ-որ շրջանակներ իրենց երեխաների հետ նման կերպ վարվեն, ապա պետք է պաշտպանեն ուրիշ երեխաներին, պաշտպանեն իրենց ընդդիմախոսի երեխային․․․ Պետական ապարատը լցվել են անգրագետներով, հանցագործներով, որոնց միակ նպատակն է պաշտպանել իշխանությանը՝ ֆիզիկական, հոգեբանական բռնությունների միջոցով և դրա դիմաց ստանալ աշխատավարձ»,-ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը