Քաղաքական

09.06.2023 13:34


Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ

Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ առանձին հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է interfax-russia.ru-ն։

«Նախագահ Պուտինն այսօր Սոչիում է: Նա իր աշխատանքային օրվա հանրային մասը կսկսի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական զրույցով, որը տեղի կունենա Բոչարով Ռուչեյի նստավայրում: Այնուհետև նախագահը կմեկնի Սիրիուս, որտեղ կմասնակցի արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին... Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասել է Պեսկովը։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը