Աշխարհ

09.06.2023 16:32


Էրդողանը կմեկնի Բաքու․ նա և Ալիևը հայտարարություններ են պատրաստում Հարավային Կովկասի մասին

Էրդողանը կմեկնի Բաքու․ նա և Ալիևը հայտարարություններ են պատրաստում Հարավային Կովկասի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կմեկնի Ադրբեջան: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ այցի ընթացքում Էդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես կգան «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ» հայտարարություններով:

Նշենք, որ սա Էրդողանի առաջին արտասահմանյան այցն է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը