Աշխարհ

10.06.2023 18:05


Գերմանացին զենքը թաքցրել է որդու կեղտոտ տակդիրի մեջ

Գերմանացին զենքը թաքցրել է որդու կեղտոտ տակդիրի մեջ

Գերմանիայի Վալդսասեն քաղաքում ոստիկանները բերման են ենթարկել 23-ամյա երիտասարդի։ Նրանք հայտնաբերել են մանկական իրերի մեջ թաքցրած ապօրինի զենքեր ու թմրանյութեր, հայտնում է Bild-ը։

Ըստ հրապարակման՝ 2023 թվականի հունիսի 8-ի կեսօրին սահմանապահ ոստիկանության աշխատակիցները զննել են 23-ամյա երիտասարդի ավտոմեքենան։ Մեքենայի խցիկում նրանք հայտնաբերել են թիթեռ-դանակ։ Բացի այդ, երկու տարեկան տղայի կողմից օգտագործված տակդիրի մեջ հայտնաբերվել է երեք արույրե կաստետ և դանակ։ Իսկ տակդիրի պայուսակի մեջ արգելված նյութեր են եղել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը