Աշխարհ

10.06.2023 11:53


Անկարայում պայթյուն է որոտացել հրթիռներ արտադրող գործարանում (տեսանյութ)

Անկարայում պայթյուն է որոտացել հրթիռներ արտադրող գործարանում (տեսանյութ)

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պայթյուն է որոտացել հրթիռների արտադրության գործարանում։ Նախնական տվյալներով` փլատակներում 5 մարդ է մնացել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Haberturk հեռուստաալիքը:

«Անկարայի Էլմադաղ շրջանում, ըստ ստացված տեղեկատվության, պայթյուն է տեղի ունեցել հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ բրիգադը և շտապ օգնությունը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը