Աշխարհ

10.06.2023 14:48


Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել օկուպացված տարածքներում

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել օկուպացված տարածքներում

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում:

«Զորավարժություններին ներգրավված զորամիավորումները, միավորումները եւ զորամասերը բերվել են մարտական պատրաստականության տարբեր աստիճանի եւ դուրս բերվել նշանակության շրջաններ: Ապահովվել է տարածքում կառավարման մարմինների ծավալումը, իրականացվել են միջոցառումներ՝ այլ զորատեսակների ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմը հետեւել են հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին»,-հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը