Լրահոս

13.10.2011 15:55


Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. 35 զոհ կա

Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. 35 զոհ կա

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հայտնում է, որ Նեպալի արևելքում ավտոբուսն ընկել է գետը, որի հետևանքով զոհվել է 35 մարդ։

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը գործակալությանը հաղորդել է, որ վարորդը չի կարողացել փոխադրամիջոցը կառավարել լեռնային ճանապարհի վրա, և մարդաշատ ավտոբուսն ընկել է Սուն–Կոսի գետը։

35 զոհեից բացի, ուղևորներից շատերը անհետ կորած են համարվում։

«ՌԻԱ–նովոստի»–ն փոխանցում է, որ որոնողափրկարարական աշխատանքներ իրակացնելու համար դժբախտ պատահարի վայր են եկել ոստիկանության և զինվորական ստորաբաժանումներ։

Կատարվածի պատճառները քննվում են։

Այս խորագրի վերջին նյութերը