Քաղաքական

17.06.2023 20:11


Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները 14:30-14:55-ը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար»։

Այս խորագրի վերջին նյութերը