Քաղաքական

20.06.2023 15:07


Մինսկում ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, հայտնում է ԲելՏԱ-ն։

Բացելով հանդիպումը՝ Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը վստահություն է հայտնել, որ այն կանցնի արդյունավետ, կառուցողական և վստահելի մթնոլորտում։

Հանդիպումից առաջ արտգործնախարարությունների ղեկավարները հանդիպել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

«Դուք առաջին ձեռքից գնահատական ստացաք ներկա ռազմաքաղաքական իրավիճակի, աշխարհաքաղաքական իրավիճակի, ՀԱՊԿ-ում փոխգործակցության վերաբերյալ Բելառուսի մոտեցումների, մեր կազմակերպությունում համախմբվածության և համերաշխության բարձրացման անհրաժեշտության մասին։ Մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվել ՀԱՊԿ-ում մեր նախագահության նախապատրաստմանը»,-նշել է Սերգեյ Ալեյնիկը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը