Քաղաքական

21.06.2023 20:13

«Պարզ էր՝ ըստ բովանդակության արձագանքել չէին կարող»․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Տարոն Չախոյանի գրառմանը

«Պարզ էր՝ ըստ բովանդակության արձագանքել չէին կարող»․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Տարոն Չախոյանի գրառմանը

Պարզ էր, որ ըստ բովանդակության և ըստ էության արձագանքել չէին կարող: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Առաջարկում եմ քննարկեն նաև կետադրական նշանների հնարավոր վրիպակները»,-նշեց Բագրատ Միկոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր երկրորդ նախագահի գրասենյակի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը՝ նշելով․ «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ակնհայտ ստում է։ Քանզի Ռոբերտ Քոչարյանը 1989 թվականին է ընտրվել Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։