Քաղաքական

28.06.2023 07:05


Ադրբեջանը կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի չորս զոհ

Ադրբեջանը կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի չորս զոհ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,-ասվում է ՊԲ հայտարարության մեջ:

***

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների անունները։ Զոհված զինծառայողներն են՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:

Այս խորագրի վերջին նյութերը