Իտալիայի խորհրդարանը Սիլվիո Բեռլուսկոնիին վստահության քվե է տվել
«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ Իտալիայի խորհրդարանականների պալատը վստահության քվե է տվել Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած կառավարությանը։ Քվեարկության համաձայն՝ խորհրդարանի ստորին պալատում Բեռլուսկոնիին կողմ են արտահայտվել 316 պատգամավոր, իսկ դեմ՝ 301–ը։
Դրա շնորհիվ Իտալիայի վարչապետը խուսափել է հրաժարականից։ Սա Բեռլուսկոնիին անվստահություն հայտնելու երրորդ փորձն էր։ Վերջին անգամ այն տեղի էր ունեցել 2010թ. դեկտեմբերին, երբ վարչապետի օգտին էին քվեարկել 314–ը, իսկ դեմ՝ 311։ Բեռլուսկոնին այն ժամանակ ստացել էր նաև վերին պալատի ձայների մեծամասնությունը (308 ձայնից 162–ը)։
Բնակչության դժգոհության հիմնական պատճառները նրա վարած տնտեսական քաղաքականությունն է և նրա անձնական կյանքին վերաբերող հանրային աղմկահարույց պատմությունները։ Ներկայումս դատարանը վարչապետի դեմ 4 քրեական գործ է քննում՝ կապված մեքենայությունների, կոռուպցիայի և անչափահասների հետ հարաբերություններ ունենալու հետ։