Քաղաքական

28.06.2023 15:18


Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ վերջինն էլ շնորհավորել է Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Նրանք քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։

Այս խորագրի վերջին նյութերը