Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար է նշանակվել տրանսպորտի նախկին նախարարը
Մեծ Բրիտանիայի նոր պաշտպանության նախարար է նշանակվել` Լիամ Ֆոքսին փոխարինել է Ֆիլիպ Հեմոնդը, ով մինչ այդ երկրի տրանսպորտի նախարարն էր։
Հետաքրքրական է, որ Հեմոնդը հասցրել է ամենատարբեր բնույթի պաշտոններ զբաղեցնել։ Մինչ տրանսպորտի նախարարությունը գլխավորելը՝ նա ղեկավարել է նաև ֆինանսների նախարարությունը, իսկ ավելի վաղ պատասխանատու է եղել երկրի զբաղվածության ու թոշակային գործերի ծրագրերի համար։ 90-ականներին էլ Հեմոնդը զբաղված է եղել նավթարդյունաբերության մեջ, իսկ 80-ականներին աշխատել է ընկերությունում, որն էլէկտրակարդիոգրաֆներ է արտադրել։ Այս մասին տեղեկացնում է «РБК»–ն։
Նշենք, որ Լիամ Ֆոքսը հրաժարական է տվել իր ընկերոջ հետ կապված աղմկահարույց տեղեկությունների ի հայտ գալուց հետո։ Բանն այն է, որ Ֆոքսի ծանոթը, ով ներկայանում էր որպես նրա խորհրդական, պետության հաշվին ճանապարհորդում էր տարբեր երկրներով և մասնակցում կառավարական տարբեր հանդիպումների, այն դեպքում, երբ դրա իրավունքը սկզբունքորեն չուներ։
Միաժամանակ Ֆոքսը հայտարարել է, թե ինքը չի հեռանալու քաղաքականությունից և տեղ կգտնի խորհրդարանում։