Քաղաքական

29.06.2023 00:27


Ադրբեջանցիները կրակել են Մարտունու շրջանի դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Մարտունու շրջանի դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ. Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ է կատարել։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

«Նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գյուղի բնակիչ Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։

Վերջիններս մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են իր ուղղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը