Քաղաքական

14.07.2023 14:46


Հայտնի է Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ժամը

Հայտնի է Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ժամը

Եվրոպական խորհրդի կայքում հրապարակվել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկշաբաթյա աշխատանքային ժամանակացույցը, որում ներառված է նաև հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ այդ ժամանակացույցի՝ Միշելի հանդիպումը Փաշինյանի ու Ալիևի հետ նախատեսված է Բրյուսելի ժամանակով 13։00-ին (Երևանի ժամանակով՝ 15:00)։

Նշենք, որ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 21-ին, սակայն Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հանդիպումը կկայանա ավելի վաղ։ Իսկ արդեն երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ աշինյանը հայտարարեց, որ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: «Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ` հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,–ասել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այս ձևաչափով նախորդ հանդիպումը Բրյուսելում տեղի էր ունեցել մայիսի 13-ին։

Այս խորագրի վերջին նյութերը