Քաղաքական

14.07.2023 16:57


Գարիկ և Արթուր Գալեյաններին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Գարիկ և Արթուր Գալեյաններին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

44-օրա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրի հիման վրա ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն, և պարզվել է, որ 2022 թվականին դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով են հրավիրվել քննչական։ Պաշտպանի խոսքով՝ այդ գործով մեկ տարուց ավել որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։

«Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ։ Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև Վահիդ Սահակյանը։ Սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում Գարիկ Գալեյանին։ Թե ինչո՞ւ է հիմա մեղադրանք ներկայացվում և ինչու հենց այս պահին, այդ մասին կներեկայացնեմ մի քանի օրից»,-ասաց պաշտպանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը