Կարծիք

20.07.2023 11:56


Արգելել են դաշնակցական Ասլան Ասլանյանին մուտքը Հայաստան

Արգելել են դաշնակցական Ասլան Ասլանյանին մուտքը Հայաստան

Վաղ առավոտյան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մեկն է՝ Ասլան Ասլանյանը: Հուզված ձայնով տեղեկացնում է, որ Հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր:

Հայրենիքի ազգադավ իշխանությունը ԱՐԳԵԼԵԼ է: Ենթադրեցի, որ այս իշխանության կազմած խայտառակ սեւ ցուցակում է անունը: Հարցնում եմ՝ «ցույցերի մասնակցե՞լ ես», ի նկատի ունենալով հականիկոլական ակցիաները: Պատասխանում է՝ միշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու այդ երկրների դեմ:

Համահայկական միջոցառման է եկել, սրանք արգելք են դնում: Թուրքի իշխանությունները: Հոլանդիայում Հայաստանի դեսպան Tigran Balayan, դուրդ գալի՞ս է, թե հայրենի Արցախիցդ հրաժարված այս դավաճանական վարչախումբը ինչ անում: Ասլան Ասլանյանի անունը դու՞ ես փոխանցել, որ արգելվի մուտքը Հայրենիք: Հ.Գ. Ասլան Ասլանյանն արդեն 5 ժամ օդանավակայանում անորոշ վիճակում է, անձնագիրը վերցրել են ու խոստացել են պատասխանել... անորոշ սպասում Հայրենիքի մուտքին:

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը