Լրահոս

19.10.2011 13:24


Խոսրով Հարությունյանը դեմ չէ ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելուն

Խոսրով Հարությունյանը դեմ չէ ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելուն

«7օր»–ի հետ զրույցում Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանն ասել է, թե տեղյակ չէ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու մասին մամուլում շրջանառվող լուրերից։ Սակայն նշել է, որ նոր կոալիցիոն հուշագիրը ենթադրում է նոր պայմաններ, իսկ ինքը չի կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա։

–Եթե ԲՀԿ–ն հայտարարել է, որ միայնակ է գնալու ընտրությունների, դա դեռ չի նշանակում, որ ինքն ուզում է կոալիցիայից գնալ։ Կոալիցիոն նախորդ համաձայնագրում պայմանավորվածություն կար, որ ընտրությունների ընթացքում նրանք ընդհանուր մոտեցումներով պետք է հադես գան։ Չեմ կարծում, որ եթե կուսակցություններից յուրաքանչյուրը ինքնուրույն գնա ընտրությունների, լուրջ վերանայումների անհրաժեշտություն առաջանա։ Հետո ՀՀԿ–ն բավականին ուժեղ դիրքերում է, որպեսզի ինչ–որ կոալիցիայի ձևավորման անհրաժեշտություն առաջանա,–ընդգծել է Խ. Հարությունյանը։

Մամուլում նաև տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը խոսել է ավելի լայն կոալիցիա ստեղծելու իր մտադրության մասին։ «7օր»–ի՝ կհամաձայնի՞ ՔԴՄ–ն ՀՀԿ–ի այդ կոալիցիայում ընդգրկվել հարցին Խ. Հարությունյանը պատասխանել է, թե դեմ չէ.

–Մենք դեռևս ՀՀԿ–ի հետ 1997թ. համագործակցում ենք, պաշտպանել ենք նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և այդ համագործակցությունն այսօր էլ կա, և չեմ կարծում, որ առաջիկա ընտրարշավի ընթացքում այն սպառվի։ Բնական է, որ ինչ–որ դրսևորումներ կլինեն։ Նման առաջարկի դեպքում մենք կքննարկենք,–հավելել է Խ. Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը