Կարծիք

18.08.2023 13:09


Որոշ ժամանակ հետո «անհայտ» այդ անձը ստիպելու է, որ Կապանի օդակայանը չշահագործվի

Որոշ ժամանակ հետո «անհայտ» այդ անձը ստիպելու է, որ Կապանի օդակայանը չշահագործվի

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ գիշերը անհայտ անձը ավտոմեքենայով եկել, կրակել է Կապանի օդակայանի ուղղությամբ ու հեռացել: Ադրբեջանի իշխանություններին ԱԱԾ-ն «կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։ Եթե այս գիշեր էլ այդ «ահայտ» անձը գա, ԱԱԾ-ն նորից նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածելու: Ու որոշ ժամանակ հետո «անհայտը» այդ անձը ստիպելու է, որ օդակայանը չշահագործվի: ԱԱԾ-ն գուցե չգիտի, որ այնտեղից կրակողը ադրբեջանական զինուժի զինվորական է, այնտեղ անհայտ անձ պարզապես չի կարող լինել: Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այդ մեքենան ու կրակողին: Երբ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակել են ու վիրավորել աշխատողներին, մեր զինուժն ինչու՞ չի ոչնչացրել այն դիրքը, որտեղից կրակել են:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը