Կարծիք

06.09.2023 15:58


Եղբորս ու մյուս բոլոր տղաների զոհվելու առաջին մեղավորը հենց դուք եք, ձեր տգիտությունն ու էս կառավարությունը․ զոհվածի քույր

Եղբորս ու մյուս բոլոր տղաների զոհվելու առաջին մեղավորը հենց դուք եք, ձեր տգիտությունն ու էս կառավարությունը․ զոհվածի քույր

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներից Արսեն Մկրտիչյանի քույրը գրառում է արել․

«Սեպտեմբերի 1-ին Սոթքում զոհված տղաներից մեկը հարազատ եղբայրս է՝ Արսենը։

Ոչ մեկի համար նորություն չի, որ մենք արմատներով Արցախից են՝ Հադրութի շրջանից (մեր երկու ծնողներն էլ այնտեղ են ծնվել ու ապրել մինչև ամուսնությունը)։ Մեր Քեռին՝ Սեգոն, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Ձեզանից շատերն են ատում Արցախն ու արցախցիներին…

Թե բա Արցախը չլիներ՝ հանգիստ կապրեինք…

Արցախը չլիներ՝ պատերազմ չէր լինի…

Արցախը չլիներ, մեր երեխերքը չէին զոհվի…

Արցախցիք բա խի՞ չեն Հայաստանի համար զոհվում…

Արցախցիք փախնում են, իսկ մեր երեխերքը գնում են զոհվում…

Արցախցիք ընդհանրապես չեն էլ զոհվում…

Կրկնում եմ՝ արմատներով Արցախցի Արսենը զոհվել է Գեղարքունիքի մարզում՝ հանուն Հայաստանի Հանրապետության։

Ի տարբերություն Ձեզ, այսուհետ Սոթքը, Վարդենիսն ու ամբողջ Գեղարքունիքի մարզը իմ սրբատեղին են։

Իսկ ամենից ցավոտն այն է, որ ձեզանից ոմանք Արցախցիներին անգամ հայ չեն էլ համարում։

Մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների, եղբորս ու մյուս բոլոր տղաների զոհվելու առաջին մեղավորը հենց դուք եք, ձեր տգիտությունը ու էս կառավարությունը, որի միակ նպատակը մեր հայրենիքի վերջնական կործանումն է…

Բայց, էս երկիրը չի կործանվի։ Եղբայրս ու քեռիս զոհվել են հանուն Հայաստանի ու Արցախի գոյատևման, հանուն հայ ժողովրդի։ Մենք կործանվելու իրավունք չունենք։ Մենք կոտրվելու իրավունք չունենք»։

Այս խորագրի վերջին նյութերը