Լրահոս

22.10.2011 12:12


Քադաֆիի հաշիվներում ավելի քան 200 մլրդ դոլար է պահվում

Քադաֆիի հաշիվներում ավելի քան 200 մլրդ դոլար է պահվում

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի արտերկրի բանկային հաշիվները, ինչպես նաև ոսկե պահուստների և ներդրումների ակտիվները կազմում են ավելի քան 200 մլր դոլար, ինչը երկու անգամ ավելի է Լիբիայի նախապատերազմյան տարեկան արտադրության ծավալի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է «Los Angeles Times» օրաթերթը՝ հղում անելով Լիբիայի նոր ղեկավարության ներկայացուցիչներին։

Պարբերականի տվյալներով՝ այդ գումարը երկու անգամ գերազանցել է Քադաֆիի կարողության ավելի վաղ արված ենթադրության չափը, ըստ որի այն կազմում է 100 մլրդ դոլար։ Եթե Ջամախիրիայի նախկին առաջնորդի հարստությունը բաժանվի Լիբիայի բնակչության թվաքանակի վրա, ապա յուրաքանչյուր քաղաքացի կստանա 30 հազար դոլար։

Թե ինչ միջոցով են ստացվել Քադաֆիի կարողության այդ տվյալները, առայժմ հայտնի չէ։

Գարնանը սառեցվել էին ԱՄՆ բանկերում պահվող լիբիական իշխանությունների հաշիվները, որոնք կազմում էին 37 մլրդ դոլար։ Եվս 30 մլրդ դոլարի ակտիվներ էլ սառեցվել էին Եվրոպայի բանկերում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում արևմտյան երկրների կառավարությունները վերականգնել են լիբիական սառեցված ակտիվների որոշակի մասը այդ միջոցներով մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը