Քաղաքական

09.09.2023 12:35


Արցախի ԱԺ-ն հատուկ փակ նիստ է անցկացնում․ նոր նախագահի ընտրություն է

Արցախի ԱԺ-ն հատուկ փակ նիստ է անցկացնում․ նոր նախագահի ընտրություն է

Արցախի Հանրապետության ԱԺ-ն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի նոր նախագահ ընտրելու հարցով հատուկ փակ նիստ է անցկացնում։

Նշենք՝ նախագահի միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, որին միաձայն առաջադրել են Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։ Արցախի ԱԺ «Միացյալ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն նրանց դիմումը մերժվել է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը