Լրահոս

14.01.2011 15:25


Անգելա Մերկելին Եվրոպայի միավորման համար մրցանակ են շնորհել

Եվրոպայի միասնության ամրապնդման գործում ներդրման և Եվրախորհդի զարգացման համար Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արժանացել է Կուդենհովե-Կալերգի անվան Եվրոպական հասարակության մրցանակի։ Այս մասին հայտնել է «DW-WORLD»-ը։

Արարողությունը, որի ժամանակ Մերկելին է հանձնվել հուշամեդալը, անց է կացվել Դաշնային կանցլերի գրասենյակում հունվարի 13-ին։ Պատասխան խոսքում Մերկելը նշել է, որ մրցանակը իր համար ազդակ կդառնա շարունակելու աշխատել ի շահ Եվրոպայի։ Մասնավորապես խոստացել է հնարավոր ամեն բան անել եվրոյի կայունացման համար։

Այս խորագրի վերջին նյութերը