Լրահոս

24.10.2011 10:53


Այս գիշեր մինչև M 6.0 ուժգնությամբ ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել

Այս գիշեր մինչև M 6.0 ուժգնությամբ ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել

Վանում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած գիշերը բազմաթիվ ցնցումներ են գրանցվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հոկտմեբերի 23–ի լույս 24–ի գիշերը ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել։

Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել որ, M 4.0–6.0 ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել,որոնց էպիկենտրոնը գտնվում է Վան քաղաքի մոտակայքում։

Ամենաուժեղ ցնցումը գրանցվել է գիշերը՝ 02։04–ին՝ M 6.0 ուժգնությամբ։ Իսկ ամենավերջին երկրաշարժը տեղի է ունեցել քիչ առաջ՝ 10։24–ին՝ M 4.8 ուժգնությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը