Կարծիք

15.09.2023 14:05


Այն, ինչ արեց «Մայր Հայաստանն» ու անձամբ Անդրանիկ Թևանյանը, դեռ ոչ միայն կհիշվի, այլև իր արժանի գնահատականը կստանա

Այն, ինչ արեց «Մայր Հայաստանն» ու անձամբ Անդրանիկ Թևանյանը, դեռ ոչ միայն կհիշվի, այլև իր արժանի գնահատականը կստանա

Այն, ինչ արեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն ու անձամբ Andranik Tevanyanը, դեռ ոչ միայն կհիշվի, այլև իր արժանի գնահատականը կստանա: Սա ասում եմ ո՛չ ամենևին մեծամտորեն կամ էս օրերին ամեն քայլափոխի լսվող ճոռոմաբանությամբ:

Անդրանիկ Թևանյանն այս օրերին իր թիմի ողջ ռեսուրսը, նախընտրական բոլոր հարթակներն անխտիր, իր քաղաքական կապիտալն ու ողջ էներգիան ծախսեց մի նպատակի՝ փաշինյանական թուրքամետ-հանցավոր խմբավորման հեռացման ու Արցախի փրկության հրամայականին:

Չկա՛ հավից, անասունից մի քիչ տարբեր մտածող մի հայ, ում համար արյամբ ազատագրված Հայրենիքը, Արցախը, ՀՀ-ն, հայոց 30-ամյա համազգային ձեռքբերումներն ավելի ստորակա լինեն ինչ-որ վերելակից, բակի ասֆալտից, աղբահանությունից կամ շինարարական փոշուց: Պարզապես չի՛ կարող դա լինել, քանի որ նման հանրույթը չի՛ կարող ազգ կոչվել բոլո՛ր առումներով:

Անդրանիկ Թևանյանն այս օրերին հարթակ տվեց այնպիսի հեղինակավոր մտավորականների, Արցախյան գոյապայքարում արյուն ու զավակ տված մարդկանց, արժանապատիվ երիտասարդների և այլոց, որոնք ամբողջ եթերաժամը ծախսեցին՝ ահազանգելով նույնը, ամենուր հնչեցրին պայքարի կոչնազանգը:

Եվ, իբրև ջավախքցի, մի դիպված ասեմ ու ավարտեմ:

Վերջերս մի հավաքույթի ժամանակ խոսք գնաց տեղային հայրենասիրությունից, որ, իբր, ջավախքցիները իրենց երկրամասն են սիրում, լոռեցիներն՝ իրենցը, արցախցիներն՝ իրենցը և այդպես շարունակ, դրա համար էլ համախմբում չի լինում:

Ես ասացի՝ տղերք, իմ հայրենի Ջավախքում մի 90-ամյա տատիկ կար, ուներ 4-ամյա կրթություն, ողջ կյանքում իր գյուղից դուրս չէր եկել, բայց երբ խոսք էր գնում Արցախի մասին, աչքերը բնազդորեն ջրակալում էին, և ասում էր՝ Ղարաբաղիս ջանին մեռնիմ, 10 հատ մանչ տղա օր ունենայի, 20 հատ թոռ, սաղ կուտայի իրեն, մեննըկ էդ թուրքին ձեռքեն ազատվեին էդ մարդիկ: Ասելս է՝ հայ ազգի միասնականության գիտակցումը նրա գենետիկ կոդի մեջ է, իսկ պառակտումները՝ արհեստական ծրագրեր:

Ինչո՞ւ սա պատմեցի. Անդրանիկ Թևանյանի ծնողները սերել են Ջավախքից [Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա (հայրական), Ղուշչի (մայրական) գյուղերից], հայրը եղել է հարգված մանկավարժ, մայրը՝ բժշկուհի, ովքեր սերմանել են Թևանյանի մեջ Արցախի, բովանդակ երկրի ու ազգի հանդեպ ամենաբարձր գիտակցումները:

Ես անվերապահորեն իմ քվեն տալու եմ «Մայր Հայաստանին», և բոլոր իմ բարեկամներին կոչ եմ անում սեպտեմբերի 17-ին ընտրության գնալ այս գիտակցությամբ:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը