Կարծիք

18.09.2023 14:22


Մեր պատմությունն անավարտ չի մնալու, չենք թողնելու

Մեր պատմությունն անավարտ չի մնալու, չենք թողնելու

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՎԱՐՏ ՉԻ ՄՆԱԼՈՒ․ ՉԵՆՔ ԹՈՂՆԵԼՈՒ

Խաչիկ ջան, մեր ցավի ու խղճի պոետ։

Մենք հրապարակում էինք, որովհետև հավատում էինք։ Նաև քո ներկայությունն էր ուժ տալիս։

Երեկվա օրն, այնուամենայնիվ, ապացուցեց, որ այս նողկալի հայրենադավերի նավը խորտակվում է՝ վրան դավաճաններ ու նրանց անթաքույց սպասարկող գոյանքներ՝ հայրենիք դիակապտողները, մեր հաղթանակների վաճառականները, 30 արծաթանոց փարիսեցիները, բոլոր ժամնակներում իշխանության սև կրունկները լպստողները, նրանց փեշերի տակ հաջողության անցքեր փնտրողները, ազատամարտիկի հագուստի ներքո մեր քաջերի ոգին պղծողները, ստերի ու քծնանքի անբարո երթերում իրենց վաճառքի հանածները, մոլագար սատանայի նվագի տակ ինքնամատույց ճկվողները․․․

Դանթեական այս մղձավանջը ճաքել է․․․

Չենք թողնելու, որ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՎԱՐՏ ՄՆԱ

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը