Կարծիք

19.09.2023 15:52


Թուրքիան, ազրբայջանը և քպշնիկները, սկսեցին Արցախը ազրբայջանին նվիրաբերելու գործընթացը

Թուրքիան, ազրբայջանը և քպշնիկները, սկսեցին Արցախը ազրբայջանին նվիրաբերելու գործընթացը

ԻՆՉՈՒ՞ ՀԻՄԱ

Թյուրքական երեք ուժերը` թուրքիան, ազրբայջանը և քպշնիկները, սկսեցին Արցախը ազրբայջանին նվիրաբերելու գործընթացը։

ԻՆՉՈՒ՞ ՀԻՄԱ

ա) ալիևն ու էրդողանը սպասում էին, որ իրենց դրածոն Երևանում ՏԻՄ ընտրություններում կհաղթի, կամրապնդվի ու կստորագրի կապիտուլացիայի վերջնաթուղթը։ Չեղավ։

Որոշվեց ռազմական ճանապարհով հարցը լուծել։ Եթե հաջողեն (իսկ դա շատ հնարավոր է, քանի որ ոչ մի տեղից օգնություն չի լինելու), Արցախի հարցը կարժանանա Հայկական հարցի ճակատագրին։բ) Այս թրքագործիքները, տեսնելով, որ վերջը մոտ է, իրենց գործատուին հրահանգել են ոչնչացնել Արցախը, որ այստեղ, կեղծելով ընտրության արդյունքները, երկարաձգեն իրենց կործանարար իշխանության ժամանակը։

Այս երկու տարբերակներից որևէ մեկն է գործում կամ երկուսը միասին։

Արցախից հետո հերթը Երևանինն է։ Շարունակե'ք բազմոցակեցությունը։

Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը