Կարծիք

23.09.2023 18:02


ԱՄՆ տիկին դեսպան, ԵՄ պարոն դեսպան, սա՞ է ժողովրդավարությունը, Վահե Ղազարյան, սա՞ է ձեր ոստիկանության դեմքը․ պատգամավոր

ԱՄՆ տիկին դեսպան, ԵՄ պարոն դեսպան, սա՞ է ժողովրդավարությունը, Վահե Ղազարյան, սա՞ է ձեր ոստիկանության դեմքը․ պատգամավոր

Եթե Levon Kocharyan-ը ձերբակալված է 4 ոստիկանի ոստիկանական մեքենայում իբր ծեծելու համար, խոշտանգող սույն ոստիկանները՝ լեյտենանտ Հրաչիկ Խաչատրյանը, ավագ սերժանտ Վարդան Հովհաննիսյանը,ոստիկանության ավագ Սուրեն Բաբայանը առնվազն պետք է ձերբակալվեն։

U.S. Embassy Yerevan, European Union in Armenia

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվին, ԵՄ դեսպան պարոն Վասիլի Մարագոս, սա՞ է ժողովրդավարությունը, երբ բռնության ենթարկված ու ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված քաղաքացին ձերբակալվում է, իսկ մարդկանց ու տեսախցիկների առաջ խոշտանգող ոստիկանները շարունակում են իրենց ծառայությունը, բառացիորեն ժամեր առաջ էլ բիրտ ուժ գործադրելով երիտասարդների, կանանց ու տարեցների բերման ենթարկում։

Vahe Kazaryan սա՞ է ձեր ոստիկանության դեմքը։

Հ.Գ. Ոստիկանության այս օրերի բոլոր ապօրինությունները փաստարկված ներկայացվելու է դեսպանատներին։

Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը