Քաղաքական

29.09.2023 15:20


Ադրբեջանը Լաչինի անցակետում ձերբակալել է Լևոն Մնացականյանին. ՏԱՍՍ

Ադրբեջանը Լաչինի անցակետում ձերբակալել է Լևոն Մնացականյանին. ՏԱՍՍ

Ադրբեջանը Լաչինի անցակետում՝ Արցախից Գորիս մտնելու փորձի ժամանակ, ձերբակալել է Արցախի Հանրապետության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Մնացականյանի շրջապատից աղբյուրին հղումով:

Հիշեցնենք, որ օրերս անցկաետում ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին տեղափոխել են Բաքու և մեղադրանքներ առաջադրել:

***

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Արցախի Հանրապետության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ձերբակալվել է Լաչինի անցակետում։

Նշվում է, որ նա արագ արձագանքման ուժերի աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Բաքու, որտեղ նրան հանձնել են պետական մարմիններին։

Այս խորագրի վերջին նյութերը