Աշխարհ

04.10.2023 13:51


Ալիևը հրաժարվել է Գրանադայում Փաշինյանի հետ հանդիպումից

Ալիևը հրաժարվել է Գրանադայում Փաշինյանի հետ հանդիպումից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանադայում՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ իրենց աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարի մերժման պատճառը Ֆրանսիայի իբրև թե «ապակառուցողական դիրքորոշումն է», ինչպես նաև Թուրքիայի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելու հարցում Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը։ Նման պայմաններում Ադրբեջանը հրաժարվել է բանակցել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը