Քաղաքական

04.10.2023 15:05


Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից։ Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին նախօրեին։

Նշենք, որ Հարությունյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։

Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ միջազգային հետախուզումը հայտարարվել է՝ Գյանջայի խաղաղ բնակչության դեմ հրթիռակոծությունների և 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների առնչությամբ։

Երեկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել էին Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Ազգային ժողովի նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստան մեկնելու ճանապարհին ադրբեջանական ուժերն առևանգել և գերեվարել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։ Նրանք բոլորը գտնվում են Բաքվում և մեկ տասնյակն անցնող տարբեր շինծու մեղադրանքներով 4 ամսով կալանավորվել են։

Ադրբեջանական գերության մեջ է նաև Արցախի նախկին ԱԳ նախարար և նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, որին մոտ 20 հոդվածներով կեղծ մեղադրանքներ են ներկայացվել։ Նա հայտարարել էր, որ ինքնակամ պատրաստվում է գնալ Շուշի՝ ներկայանալու ադրբեջանական իրավապահներին, քանի որ դա պահանջել է Բաքուն՝ սպառնալով որ հակառակ դեպքում արցախցիների համար խնդիրներ կառաջանան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը